Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԼՈԻՅՍ» հիմնադրամ. Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը 2001թ.-ից ի վեր նվազագույնն է
13/03/2024 15:32
Կիսվել

«ԼՈԻՅՍ» հիմնադրամ. Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը 2001թ.-ից ի վեր նվազագույնն է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «Տնտեսական ազատության ինդեքս – 2024» զեկույցի ուսումնասիրությամբ արձանագրած կարևոր դրույթները։ Նշենք, որ «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը հրապարակվում է 1995թ.-ից ի վեր։ Տարեկան զեկույցում տվյալ տարվա համար գնահատվում է տարբեր երկրների տնտեսական ազատությունը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կատարելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ:

Այսպես՝

  • Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է և կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։ Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։
  • Վերջին 3 տարիներին Հայաստանն ընդգրկված է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Հիշեցնենք, որ 2020 և 2021թթ.-ին Հայաստանն ավելի բարձր՝ տնտեսապես «հիմնականում ազատ», երկրների խմբում էր:
  • Այս տարվա զեկույցում նույնպես նշված է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները»։
  • Զեկույցում ընդգրկված աշխարհի 176 երկների ՏԱԻ-ն հաշվարկվում է որպես 4 խմբում խմբավորված 12 ենթաինդեքսների միջին թվաբանական: Հայսատանի գծով 4 խմբերից ամենաանբարենպաստը «Օրենքի գերակայություն» խմբի վիճակն է։ Խմբի 3 ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը համարվում է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ», իսկ մեկի գծով՝ «Արդարադատության արդյունավետության» գծով` «ճնշված»։ Այս խմբում է ընդգրկված նաև «Կոռուպցիայի բացակայություն» ենթաինդեքսը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.6 միավորով և հասել է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ» երկրների խմբի նվազագույն շեմին։ Զեկույցում խմբին նվիրված հատվածում նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
  • Նախորդ տարվա համեմատ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսի 3 միավորով անկման պատճառով Հայաստանը այս ենթաինդեքսի գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից տեղափոխվել է «չափավոր ազատ» երկրների խումբ` հիմնականում պայմանավորված բարձր գնաճի պատճառով ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ագրեսիվ զսպող քաղաքականությամբ։ Ի դեպ, «Դրամավարկային ազատություն»  ենթաինդեքսի գծով նախորդ տարում ևս անկում է գրանցվել՝ 7 միավորով։
  • Հայաստանը «հիմնականում ազատ» երկրների խմբից «չափավոր ազատ» երկրների խումբ է տեղափոխվել նաև «Հարկաբյուջետային կայունություն» ենթաինդեքսի գծով, քանի որ դրա մեծությունը նվազել է 2.3 միավորով։ Այս փաստը թերևս պայմանավորված է վերջին տարիներին պարտքային միջոցների ավելացմամբ, որոնք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու փոխարեն մեծամասամբ հատկացվել են ընթացիկ ծախսերին: Ի դեպ, այս ենթաինդեքսի գծով անկում է գրանցվում արդեն երրորդ տարին անընդմեջ։
  • Հայաստանը 12 ենթաինդեքսներից միայն մեկի՝ «Հարկային բեռ» ենթաինդեքսի գծով է համարվում տնտեսապես «ազատ» երկիր, իսկ «Արդարադատության արդյունավետության» գծով դասվում է տնտեսապես «ճնշված» երկրների շարքին։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://rb.gy/zympc0:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69