50% ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է 273 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԽԱԽՏՈՒՄ
Այսօրվա իր նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների՝ 2011 թվականի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների ամփոփ հաշվետվությունը:
Համաձայն այս հաշվետվության՝ հաշվետու տարում բացահայտվել է ավելի քան 273 մլն դրամի ֆինանսական խախտում: Կառավարության փոխանցմամբ՝ այս գումարից մոտ 60 մլն-ն արդեն վերականգնվել է: