
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՋՈ ԲԱՅԴԵՆԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ Տուն:
Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:
Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:
Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա այսօր՝ դեկտեմբերի 14-ին: