
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՊԼԱՍՏԻԿ ՓՈՂԵՐԸ
Մեծ Բրիտանիայում թղթադրամներին շուտով կարող են փոխարինել պլաստիկ փողերը, որոնք համարվում են առավել հուսալի և պաշտպանված: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ երկրի կենտրոնական բանկն արդեն իսկ հայտարարել է մրցույթ՝ նոր պլաստիկ փողերը տպագրության համար:
Նշենք, որ առաջին անգամ պլաստիկ դրամները շրջանառության մեջ են մտել Ավստրալիայում՝ 1988 թվականին: Հետագայում պլաստիկ դրամներն օգտագործվում են նաև Նոր Զելանդիայում, Ռումինիայում, Մեքսիկայում և Վիետնամում: