Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
21/12/2012 15:34
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են կանանց քաղաքական մասնակցության և ընդգրկվածության հիմնական ցուցանիշներն ու կառավարչական հմտությունների բարելավման առկա խնդիրները: Նշվել է, որ 2012 թվականին հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կանանց համար կազմակերպվել են ընտրական գործընթացների վերաբերյալ սեմինարներ, որոնց մասնակցել է 325 կին: Նրանցից յուրաքանչյուր երկրորդն առաջադրել է իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններին, որոնց 64 տոկոսն ընտրվել է ավագանի: Տեղեկացվել է, որ ՏԻՄ նախորդ ընտրությունների համեմատ հանրապետությունում 2,2 տոկոսով ավելացել է կին ավագանիների թիվը: Ընտրություններին առաջադրված կանանց ընտրվելու ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում, որտեղ ընտրվել է առաջադրվածներից 17,4 տոկոսը, Լոռու մարզում այդ ցուցանիշը կազմում է 12,5 տոկոս, Տավուշում՝ 9,3, Արմավիրում՝ 8,7: Մյուս մարզերում արձանագրվել են համեմատաբար ցածր ցուցանիշներ:

Այնուհետև խորհրդին է ներկայացվել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն ներկայացվելիք 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների նախապատրաստման ընթացքն ու առկա խնդիրները, գենդերային հավասարության ազգային մեխանիզմի կայացման հիմնահարցերը, գենդերային հավասարության ազգային մեխանիզմի վերաբերյալ միջազգային պահանջներին համապատասխան կանանց խորհրդի ձևափոխման հիմնախնդիրները:

Քննարկվել են նաև «Լավագույն համայնքապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն կին-գործարար» ՀՀ վարչապետի 2013 թվականի մրցանակաբաշխություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ձերբակալվածին պահելու վայրերում և կալանավայրերում կանանց խնդիրներին: Վերջին հարցի կապակցությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ստեղծել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը կքննարկի առկա բացթողումներն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67