PEUGEOT-Ն ԿՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԻՐ ՊԱՐՏՔԵՐԸ
Ֆրանսիական PSA Peugeot Citroen ավտոարտադրող ընկերությունը համաձայնության է եկել հիմնական վարկատու-բանկերի հետ՝ իր 11,5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով պարտավորությունների վերակազմավորման ուղղությամբ: Սպասվում է, որ ձեռքբերված համաձայնության շնորհիվ Peugeot-ի վարկային ֆինանսավորման գործընթացը կերկարաձգվի մինչև 2015 թվականը:
Նշենք, որ 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրոպայում Peugeot-ի վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել էին 13%-ով: Ընկերության շուկայական մասնաբաժինը կազմել էր 11.7%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 12,5% ցուցանիշի դիմաց: