Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ
24/12/2012 11:58
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ

Երևանի քաղաքապետարանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց – Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում: Շուկան գործելու է ամեն օր` մինչև դեկտեմբերի 30-ը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք արտադրողների, ինչպես նաև գնորդների հետ: Ինչպես կազմակերպվող համանման մյուս շուկաների դեպքում, այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքը տրամադրվել է անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընգծել է, որ գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվել է հաշվի առնելով քաղաքացիների առաջարկներն ու նոր շուկա ունենալու պահանջարկը:

«Գյուղմթերքն անմիջապես արտադրողից ձեռք բերելու պահանջարկն այսօր իսկապես կա և որ շատ կարևոր է, այն շահավետ է թե’ երևանցիների և թե’ գյուղացիների համար: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ մենք գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մայրաքաղաքում արդեն կազմակերպել ենք երեք նմանատիպ տոնավաճառ: Այս շաբաթ նաև, մասնավորի հետ համագործակցության շրջանակում, ևս մեկ գյուղմթեքի շուկա բացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ շուկաների բացումն իրականում նպաստում է քաղաքակիրթ առևտրի կազմակերպմանը:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46