Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին
02/04/2024 23:46
Կիսվել

Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի հետ համագործակցում է 2005 թվականից և շարունակում է հանդիսանալ երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ 2023 թվականին ԱԶԲ-ն շարունակել է Հայաստանում իրականացնել խոշոր ծրագրեր և նախագծեր՝ միտված ենթակառուցվածքների զարգացմանը և տեխնիկական աջակցության նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ ներառելով ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր նախաձեռնություններ: Հիմնական ձեռքբերումները ներառում են «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» կյանքի կոչմանը, Երևանի քաղաքային կենսական նշանակության ճանապարհային ենթակառուցվածքի կառուցմանը նախագիծը ավարտելուն՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (SUDIP) շրջանակներում, որը ներառում էր 23 կմ քաղաքային ճանապարհային կապի կառուցում և քաղաքային երթուղիներ՝ ճանապարհային անվտանգության բարձրացման համար: 2023 թվականի ընթացքում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի (SSIP) շրջանակներում ավարտվել է ինը դպրոցի շինարարություն, ընթացքի մեջ է տասը դպրոցների նախագծումը և քսան դպրոցի շինարարություն, որոնք ամբողջովին համապատասխանեցվում են սեյսմիկ անվտանգության միջազգային նորմերին:

Ս․թ․ նոյեմբեր ամսին ԱԶԲ-ն 65.17 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ՀՀ Կառավարությանը՝ նպատակաուղղված բարելավելու քաղաքային միջավայրը, ճանապարհային ցանցը և խթանել կլիմայի նկատմամբ կայուն ենթակառուցվածքների զարգացմանը մայրաքաղաք Երևանում: Ծրագիրը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին և 40%-ով կբարձրացնի գետերի անցման կարողությունները և ավելի քան 2 կմ-ով կնվազեցնի Իսակովի և Արշակունյաց պողոտաների հիմնական ճանապարհների միջև ճանապարհորդությունը՝ խնայելով ուղևորներին 12 րոպե ժամանակ:

2023 թվականի ընթացքում ԱԶԲ-ն հաստատել է նաև 66,1 միլիոն եվրոյի (72,3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ որպես լրացուցիչ ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը սեյսմակայուն դպրոցների կառուցման և սեյսմիկ աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացման գործում:

Նապխորդ տարի ԱԶԲ-ի և Արդարադատության նախարարության համատեղ ջանքերով Հայաստանում մեկնարկեց «Միջազգային արբիտրաժային ֆորումը»-ի անդրանիկ նիստը։

Կանանց միջազգային օրվա շրջանակում ԱԶԲ-ն և ՀՀ կառավարությունը կազմակերպել են «Աղետների ռիսկի կառավարում» համաժողով՝ «Բոլորի համար և բոլորի կողմից» խորագրով, որտեղ մասնակիցները կիսվել են գենդերային ինտեգրման փորձով և քննարկել ապագա ծրագրերը:

Տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի այցեր և հանդիպումներ ԱԶԲ-ի և Հայաստանի պատվիրակությունների միջև: Հանդիպումների նպատակն էր ընդլայնել համագործակցությունը, գնահատել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը և աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին։ ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի այցը Հայաստան միտված էր վերահաստատել բանկի հավատարմությունը՝ հօգուտ Հայաստանի զարգացման օրակարգի։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12