Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ամերիաբանկ. Կայացել է Doing Digital ամենամյա միջազգային համաժողովը
03/04/2024 21:25
Կիսվել

Ամերիաբանկ. Կայացել է Doing Digital ամենամյա միջազգային համաժողովը

Doing digital միջազգային ամենամյա համաժողովն այս տարի անցկացվեց «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Թվային փոխակերպման միջազգային և հայաստանյան առաջատար խոսնակները Երևանում տեղացի ու արտասահմանցի գործընկերների հետ կիսվել են նորարարություններով ու փորձով։

Doing digital ֆորումի այս տարվա գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է, ում գնահատմամբ Հայաստանը թվայնացման համատեքստում մեծ առաջընթաց ունի և մեծ ներուժ՝ առավել զարգանալու։

Doing digital միջազգային ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է, որը Հայաստանում ֆինթեք առաջատար հաստատություն է:

«Այս փոխակերպումը ոչ թե ցանկալի օրակարգ է, այլ, ըստ էության, պարտադիր։ Դա, բնականաբար, հաջողության միակ չափանիշը չէ, բայց անհրաժեշտ չափանիշ է, առանց որի, դժվար, թե որևէ բիզնես կազմակերպություն այլևս կարողանա լուրջ արդյունքներ արձանագրել, որովհետև թվային տեխնոլոգիաների կարողությունները , հնարավորությունները չօգտագործելն ուղղակի անհնար է դարձնում այսօրվա արագ փոփոխվող և բազմագործոն աշխարհում հաջողության հասնելը», – ասում է Ամերիաբանկի թվային բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ու նկատում՝ թվայնացումն օգնում է բանկին առավել պարզ, մոտ ու ամենահաս լինել հաճախորդի համար:

Ամերիաբանկ. Կայացել է Doing Digital ամենամյա միջազգային համաժողովը

Համաժողովի կազմակերպիչները նպատակ էին դրել համախմբել ոլորտի առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը։ Հաջողելու մասին է վկայում հանրահայտ ընկերությունների, մասնագետների և միջազգային առաջատար լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը համաժողովի հանդեպ։

Ամերիաբանկ. Կայացել է Doing Digital ամենամյա միջազգային համաժողովը

Ամերիաբանկ. Կայացել է Doing Digital ամենամյա միջազգային համաժողովը

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90