ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՆԶՈՐ ԵՆ ԻՐԱՆԻ «ՆԱՎԹԱՅԻՆ ԶՈՐՈՒԹՅԱՆ» ԴԵՄ
Իրանին հաջողվել է հաղթահարել Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից երկրի հանդեպ կիրառվող սահմանափակումների արդյունքում առաջ եկած տնտեսական դժվարությունների մեծ մասը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նավթային արդյունաբերության նախարար Ռուստամ Քասեմին, ով ընթացիկ տարին բնութագրել է որպես տնտեսապես դժվար տարի, բայց է ընդգծել, որ վատագույն խնդիրներն արդեն անցյալում են: Ռուստամ Քասեմին նշել է, որ երկրին հաջողվել է լուծել նավթի փոխադրման հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ Իրանն իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է միջազգային մեծ ճնշման տակ: Իրանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառում Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան: