ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան. Վրաստանի ընդհանուր առևտրային շրջանառության մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմում է 1411 մլն ԱՄՆ դոլար: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում են Ադրբեջանը՝ 1150 մլն ԱՄՆ դոլար, և Ուկրաինան՝ 697 մլն ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Վրաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերներն ապահովել են երկրի արտաքին առևտրաշրջանառության 65%-ը:
Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 13%-ով և կազմել 9352 մլն ԱՄՆ դոլար: