Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր
09/04/2024 15:22
Կիսվել

ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր

ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր:

Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է  ժամանել  Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան  նախնական զննման  ենթարկած  1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ Մաքսային աշխատակիցը հայտնաբերել է, որ տրանսպորտային միջոցի ետևի դռների պատյանները հանված են, որոնք ՀՀ մուտք գործելիս տեղում են եղել: Դռների մեջ նախապես հարմարեցված թաքստոցներից հանվել են փաթեթներ։ Ավտոմեքենան ուղորդվել է խորը զննման անգար, այնտեղ զննվել են ապրանքները և պարզվել է, որ նախապես թաքցրած այդ փաթեթները դեղամիջոցներ են` ընդհանուր 21 կգ  քաշով և դեղամիջոցների դատարկ տուփեր` 3 կգ քաշով։

Փաստի առթիվ  մաքսային  ծառայողները  կազմել են  մաքսային  կանոնների  խախտման  վերաբերյալ  արձանագրություն:

Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։

Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները ևս  բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով դեղորայքի խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ մեքենայի հետևի նստատեղի և բեռնախցիկի արանքում առկա է հատուկ կահավորված գաղտնարան, որտեղից էլ մաքսային ծառայողները հայտնաբերվել են 25 տեսակի տարբեր մակնշմամբ դեղորայք՝ ընդհանուր 20 կգ քաշով։

Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37