
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. SBERBANK-Ի ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԷՐ
Ռուսական Sberbank CIB կորպորատիվ-ներդրումային բանկը, որը ստեղծվել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության «հիմքի» վրա, մտադիր է 2013 թվականին ապահովել ֆինանսական ցուցանիշների զգալի աճ: Այս մասին նշել է Sberbank-ի համաղեկավար, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա նշել է, որ Sberbank CIB-ի համար ընթացիկ տարի եղել է անցումային, և արդեն հաջորդ տարում բանկը մտադիր է եռապատկել իր զուտ շահույթը:
Նշենք, որ ըստ նախնական գնահատականների՝ 2012 թվականի արդյունքներով Sberbank CIB -ի զուտ շահույթը կկազմի 160 մլն ԱՄՆ դոլար: