
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ
Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական գազից. թուրք-իրանական «գազային» համագործակցությանը չի կարող խանգարել արևմտյան երկրների կողմից կիրառվող՝ իրանական նավթի «մերժողական» քաղաքականությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նշենք, որ ներկայում Իրանը մատակարարում է Թուրքիայում սպառվող գազի 20-30%-ը:
Հիշեցնենք, որ Իրանն իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է միջազգային մեծ ճնշման տակ: Իրանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառում Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան: