Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ
27/12/2012 15:54
Կիսվել

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ

Կառավարությունը սահմանել է ՀՀ քաղաքացիություն ստացած և դեռևս ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած անձանց համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմը։

Այսպես, վերը նշված պահանջներին համապատասխանող քաղաքացին ՀՀ ոստիկանության ԱՎՎ տրված պաշտոնական ծանուցագրով կարող է ժամանել Հայաստան, սահմանային անցման կետում համադրել իր անձնագրային տվյալները և առանց վիզայի մուտք գործել երկիր։

Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է հանել ՀՀ քաղաքացիություն ստացող անձին տեղեկատվական ձեռնարկ տրամադրելու դրույթը, քանի որ ՀՀ օրենսդրությանը տեղեկանալն առավել արդյունավետ է համացանցի միջոցով։

Առաջարկվում է նաև քաղաքացիություն ստանալու դիմումի քննարկումը մինչև մեկ տարվա փոխարեն սահմանել մինչև վեց ամիս, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները համարել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչը կհանդիսանա ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ իրացման հիմք։

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98