ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40%-ՈՎ
Միջազգային մի շարք կառույցների կողմից Իրանի նկատամամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում վերջին ինն ամիսներին իրանական նավթի արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 40%-ով: Միևնույն ժամանակ, ոլորտի եկամուտները կրճատվել են 45%-ով: Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Իրանն իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է միջազգային մեծ ճնշման տակ: Իրանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառում, մասնավորապես, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան: