Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
2013Թ.-Ի ՀԱՄԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ Է ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ
09/01/2013 10:47
Կիսվել

2013Թ.-Ի ՀԱՄԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ Է ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն անցկացրել է 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որի ժամանակ ներկայացվել են համակարգի առջև ծառացած գերակա խնդիրները:

Այսպես, բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովման նպատակով հանձնարարվել է կազմել ժամանակացույց, որպեսզի մինչև առաջին եռամսյակի վերջն ավարտվեն ըստ հիվանդությունների բուժական սխեմաների մշակումը և ներդրումը։ Հանձնարարականներ են տրվել նաև առողջապահության կազմակերպիչների` գլխավոր բժիշկ, տեղակալ, բաժանմունքի վարիչ, ինչպես նաև մասնագետների ատեստավորման գործընթացի ներդրման ուղղությամբ։  

Նախարարության փոխանցմամբ՝ համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու նպատակով 2013 թվականի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում ամրագրված դրույթները հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանելու ինչպես բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ գնման գործընթացների կազմակերպման նկատմամբ։ Պայմանագրում սահմանվում է նաև տվյալ բուժհաստատությունում բժիշկների, բուժքույրերի և մայրապետների նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։Այս ամենի նկատմամբ կիրականացվի խիստ հսկողություն, խախտումների դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ։

Մարզերի համաչափ զարգացման նպատակով նախարարը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մանրամասն վերլուծել առկա իրավիճակը` սկսած բժշկական ծառայությունների առկայությունից ու մասնագետներով ապահովվածությունից մինչև տեխնիկական հագեցվածություն ու շենքային պայմաններ։ Այս գույքագրման արդյունքներով առավել կհստակեցվի մարզային բուժհաստատությունների արդյունավետ կառավարման, դրանց հզորությունների և տարածքների օպտիմալացման գործընթացը։

Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով 2013 թվականին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:

Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և նաև հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն առկա են նոր վերակառուցված և տեխնիկապես հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ, 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը փոխվել է՝ ի օգուտ մարզերի։ Ծրագրավորված աշխատանքներ կտարվեն մարզերում նոր ծառայությունների կազմակերպման,աշխատող բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացման և նոր կադրերով համալրման ուղղությամբ։

Դեղերի ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով շրջանառության մեջ է դրվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՀՀ առողջարապության նախարար Դերենիկ Դումանյանը «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին» մեկ շաբաթ ժամանակ է տվել ուսումնասիրելու, թե վերջին օրերին ի՞նչ պատճառով են որոշ դեղերի գները բարձրացել և ներկայացնել առաջարկներ դրանց վրա ներգործելու նպատակով։

Ֆինանսավորման արդիականացման ուղղությամբ նախարարը կարևորել է պետական պատվերի տեղադրման հստակ սկզբունքների ամրագրումը։ Հանձնարարվել է ողջ տարվա ընթացքում մշտական հսկողություն իրականացնել պայմանագրային կետերի կատարման նկատմամբ։

Նախարար Դումանյանը հանձնարարականներ է տվել նաև 2013 թվականը առողջ ապրելակերպի տարի հայտարարելու և համապատասխան միջոցառումների ցանկ մշակելու ուղղությամբ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12