
FITCH. SANDY-Ի ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԵԼ 20 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Sandy փոթորիկը ապահովագրական ոլորտին հասցրել է ավելի քան 20 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին նշվում է միջազգային Fitch Ratings գործակալության հաշվետվության մեջ: Գործակալության փորձագետների գնահատմամբ՝ աղետի հետևանքով կրած վնասների վերջնական գնահատման համար ապահովագրական ընկերություններից դեռևս կպահանջվի ժամանակ:
Հիշեցնենք, որ Sandy-ի պատճառով ժամանակավորապես փակվել էին քաղաքի խանութները, դադարեցվել էին Նյու-Յորքի NYMEX առևտրային բորսայի և NYSE ֆոնդային բորսայի աշխատանքները, Նյու-Յորքում սկսվել էր վառելիքի ճգնաժամ: