![ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՃՇԳՐԻՏ ՀԱՇՎԱՐԿ](https://b24.am/pub/uploads/2013/01/Online_Purchasing_Management_Training_451x300_147385120.jpg)
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԹՎԻ ՃՇԳՐԻՏ ՀԱՇՎԱՐԿ
Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան և Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշները տրամադրող կամ հրապարակող գերատեսչությունների ցանկը։
Կառավարության հայտարարության համաձայն՝ որոշման ընդունմամբ կկանոնակարգվի համացանցից օգտվողների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների հավաքման խնդիրը, ինչպես նաև ՀՀ-ում համացանցից օգտվողների ճշգրիտ թիվը: