ԲԱԶԵԼՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԲԱՆԿԵՐԻՆ 3 ՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ
Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեն աշխարհի խոշորագույն բանկերին երեք տարի ժամանակ է տվել, որպեսզի վերջիններս ամբողջացնեն համաշխարհային ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերի ընդհանուր պատկերը և ներկայացնեն հավանական վտանգների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը:
Բազելյան կոմիտեի պահանջով՝ համաշխարհային ֆինանսական համակարգը ձևավորող խոշորագույն բանկերը, որոնց թվում են նաև Goldman Sachs-ը, HSBC-ն, Deutsche Bank-ը, Morgan Stanley-ն, մինչև 2016 թվականը պետք է մշակեն հավանական ռիսկերի բացահայտման հատուկ մեխանիզմ, ինչպես նաև պետք է հնարավորինս արագացնեն վտանգների վերացման ուղղությամբ որոշումների ընդունման գործընթացը: