ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Տնտեսության խթանման նպատակով Ճապոնիայի կառավարությունը հաստատել է երկրի տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որը կնպաստի շուրջ 600 հազար նոր աշխատատեղի ստեղծմանը: Հաստատված ծրագրի համաձայն՝ շուրջ 117 մլրդ ԱՄՆ դոլար կուղղվի հանրային աշխատանքների ֆինանսավորմանը, ներդրումային արտոնությունների տրամադրմանն, ինչպես նաև միջին բիզնեսի աջակցմանը:
Նշենք, որ 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Ճապոնիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 3,5%-ով:
Երկրի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 220%-ը: