2012Թ.-ԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՆՎԱԶԵԼ Է 16.3%-ՈՎ
Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի հրապարակման համաձայն (ACEA)՝ 2012 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալը կրճատվել է 16,3%-ով: Հաշվետու ամսում եվրոպական ավտոշուկայում վաճառվել է 799 407 ավտոմեքենա:
Միևնույն ժամանակ, ամբողջ 2012 թվականին Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 8,2%-ով (12,0 մլն ավտոմեքենա):
Ըստ ներկայացված տվյալների՝ դեկտեմբերին Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 16,4%-ով, Ֆրանսիայում՝ 14,6%-ով, Իտալիայում՝ 22,5%-ով, Իսպանիայում՝ 23,0%-ով: