EBAY-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 19%-ՈՎ
Ամերիկյան ինտերնետային eBay ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը նվազել է 19%-ով և կազմել 2,6 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթն աճել է 21%-ով և կազմել 14 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժետոմսին բաժին ընկնող շահույթը կազմել է 2 ԱՄՆ դոլար:
Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունը, որը հիմնադրվել է 1995 թվականին, աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն: Ընկերությանն է պատկանում eBay.com կայքը: Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 16 հազարը: