Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյով ֆինանսավորում է Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցումը
15/05/2024 15:12
Կիսվել

ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյով ֆինանսավորում է Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցումը

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) 236 միլիոն Եվրո գումար է տրամադրում Հայաստանին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։

Սա ճանապարհային ենթակառուցվածքի ամենամեծ ծրագիրն է, որը երբևէ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվել է Հայաստանում: Սա նախկինում համալրվել է Եվրամիության (ԵՄ) կողմից առատաձեռնորեն տրամադրված տեխնիկական համագործակցության ֆինանսավորմամբ։ Այս միջոցները կօգտագործվեն տեխնիկատնտեսական իրագործե-լիության ուսումնասիրության, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումներ իրականացնելու համար։

Վարկային համաձայնագիրն այսօր ստորագրվել է Երևանում ՎԶԵԲ-ի Տարեկան ժողովի և Գործարար համաժողովի ընթացքում։ Ստորագրումը տեղի ունեցավ Հայաստանում ներդրումային հեռանկարներին նվիրված նիստից առաջ՝ ավելի քան 200 պաշտոնական հյուրերի ներկայությամբ:

Ֆինանսավորումը Հայաստանին թույլ կտա կառուցել Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային նոր հատվածի 24 կիլոմետրը, որը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս է կազմում: Նոր ճանապարհը կբարելավի Հայաստանի տեղական, տարածաշրջանային և միջազգային կապակցվածությունը, ինչպես նաև Սև ծովի միջոցով ելքը դեպի միջազգային շուկաներ: Այս կարևոր ենթակառուցվածքային ծրագիրը համահունչ է ցամաքային տրանսպորտի կապակցվածությունը բարելավելու և Հայաստանի հարավային շրջաններում դիմակայությունը ձևավորելու ԵՄ ֆլեգշիփ նախաձեռնություններին։ ՎԶԵԲ-ն ակտիվորեն աջակցում է ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը: Ճանապարհը նաև կբարելավի տեղական և միջմարզային կապակցվածությունը՝ ավելի արագ և անվտանգ կապ ապահովելով Սյունիքի մարզի և Երևանի միջև՝ կիսով չափ կրճատելով ճանապարհորդության ժամանակն ու հեռավորությունը:

Քանի որր Հայաստանը հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող երկիր՝ հուսալի ճանապարհային ենթակառուցվածքը կարևոր նշանակություն ունի առևտրի արդյունավետ հոսքի համար, որը կարող է աջակցել արժեշղթային, ավելացնել դիվերսիֆիկացիան և արագացնել մասնավոր հատվածի և տնտեսության աճն, ընդհանուր առմամբ։

ՎԶԵԲ-ի՝ Կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիտա Փրաշադն ասաց. «Մենք կարևորում ենք Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը, որը կբարելավի իր տարածաշրջանային կապակցվածությունը և արտաքին շուկաներիn ինտեգրումը։ Մենք աջակցում ենք այս ծրագրին, քանի որ այն համահունչ է Հայաստանում և տարածաշրջանում մեր ռազմավարական նպատակներին։ Նաև շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ Եվրամիությանը, որը տեխնիկական համագործակցության աջակցություն է ցուցաբերել՝ այս կարևոր նախաձեռնության իրականացումը հեշտացնելու նպատակով»։

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ֆինանսավորողներից մեկն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկը 640 միլիոն եվրո է ներդրել երկրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական շրջանների թվայնացմանը:

Մինչ օրս Հայաստանի 211 ծրագրերում ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 21 միլիարդ եվրո գումար:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67