
INTEL-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 15% ԱՆԿՈՒՄ
Միկրոչիպերի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Intel ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 15%-ով և կազմել 11,01 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 53,34 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ 2012 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կրճատվել է 26,5%-ով և կազմել 2,47 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 3%-ով և կազմել 13,48 մլրդ ԱՄՆ դոլար: