Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՊԵԿ ՄԴՊՎ կողմից բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է
20/05/2024 12:45
Կիսվել

ՊԵԿ ՄԴՊՎ կողմից բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելով  պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, օրերս բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության,  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ»  ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Տրանս Շիփփինգ» ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է 23 գրամ և 507 գրամ ընդհանուր քաշով 2 փաթեթ` «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ և «հաշիշի յուղ»` 24 գրամ քաշով:

Հիշյալ մաքսանենգության դեպքով ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում թմրամիջոցների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված սուրհանդակային առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ՀՀ 3 քաղաքացի:  Նրանք  ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում  քաղաքացիները  ձերբակալվել են:

Տվյալ առաքանին ՀՀ ուղարկող անձի տվյալները պարզվել են: Ճշտվել է նաև, որ նշված թմրամիջոցները պետք է իրացվեին տելեգրամյան ալիքի միջոցով:

Դատարանի որոշմամբ, ձերբակալվածներից մեկի` Ն. Ա.-ի բնակության վայրում կատարված խուզարկության ժամանակ, վերջինս ներկայացրել է 1 կիլոգրամ «մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, ինչպես նաև «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ինքնակպչուն ժապավենով ամրացված 38 փաթեթ` ընդհանուր 66 գրամ քաշով:

Օպերատիվ Հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են նաև ստացվել, որ ՀՀ են ներմուծվելու նույն անձի անունից ուղարկված թմրամիջոցով առկա ևս երկու առաքանի։

Նշված տեղեկություններն իրացնելիս, ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները  «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված սուրհանդակային առաքանիները: 2 ծանրոցում էլ բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել են 1035 և 492 գրամ քաշով «մարիխուանա»  տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ:

Մաքսանենգության այս դեպքով Երևանի թաղամասերից մեկում  «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Լ. Խ-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է:

Տեղեկություններ են ստացվել նաև, որ ԱՄՆ-ից, նույն անձի անունից, կրկին ՀՀ է ներմուծվելու թմրամիջոցի պարունակությամբ ևս մեկ առաքանի:
Նշված օպերատիվ տվյալներն իրացնելիս ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները համատեղ «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` ուղարկված միջազգային սուրհանդակային առաքանին: Հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, յուրաքանչյուրը` 530 գրամ քաշով:

Հիշյալ մաքսանենգության դեպքով թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների  պարունակությամբ փոխարինված ծանրոցը ստանալուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն, որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հսկողությամբ Ա.Ա-ն իրեն պատկանող բջջային հեռախոսահամարից կապ է հաստատել, ոմն Գ. Մ-ի հետ և վերջինիս հայտնել, որ առաքանին ստացել է և պետք է փոխանցի նրան:

Այնուհետև Երևանի  թաղամասերից մեկում  «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ սուրհանդակային առաքանին վերցնելուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Գ. Մ.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում վերջինս ձերբակալվել է:

Հիշյալ դեպքերով, ընդհանուր առմամբ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում  շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 4 կգ «մարիխուանա»,  24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակների թմրամիջոցներ:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12