Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ՊԵԿ-Ը ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է 2012Թ. ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
18/01/2013 20:24
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ՊԵԿ-Ը ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է 2012Թ. ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, եղել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան մասնաշենքում գործող մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում, ծանոթացել ինչպես այդ կենտրոնի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը:

Նշվել է, որ կենտրոնը փաստացի գործունեություն է իրականացնում 2012թ. հունիսից՝ նպատակ ունենալով ապահովել հարկային և մաքսային մարմիններում ծառայողների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման, հատուկ ուսուցման և տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստման աշխատանքները: Նախագահը շրջայց է կատարել մասնագիտացված լսարաններում, ծանոթացել կենտրոնում ստեղծված պայմաններին, ուսումնական ծրագրերին, գործնական դասընթացների արդյունքներին: Հանրապետության նախագահին այստեղ ցուցադրել են նաև մաքսային ծառայողի նոր համազգեստը:

Մաքսային ծառայության ուսումնական կենտրոնից Նախագահը մեկնել է ՀՀ ՊԵԿ Արաբկիրի տարածքային հարկային տեսչություն, որտեղ շրջայցի ընթացքում նրան ներկայացրել են հարկային այդ ստորաբաժանման կողմից մատուցվող ծառայություններն ու էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման մեխանիզմը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև հարկային պարտավորությունների հաշվառման վիճակին, հարկային հաշվառման թղթային կրիչներից էլեկտրոնայինին անցման ամբողջ գործընթացին:

ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումներում շրջայցը Նախագահն ավարտել է Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչության ուսումնական կենտրոնում, որի պայմաններին ծանոթանալուց հետո, աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է 2013թ.-ի առաջնահերթություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով ընթացիկ տարում շարունակվելու են ՊԵԿ աշխատանքները: Նախագահին զեկուցվել են նաև ՊԵԿ գործունեության արդյունքները, 2012թ. ընթացքում իրականացված բարեփոխումները:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե իր նախորդ այցի արդյունքում տված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների, համակարգում կատարված լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ և պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել ՀՀ ՊԵԿ մի խումբ աշխատակիցների:

Նախագահը նշել է, որ իր գնահատմամբ՝ ՊԵԿ-ը հիմնականում կատարել է 2012թ. իր առջև դրված խնդիրները:

«Անկեղծ ասած, ես խիստ բավարարված եմ այն աշխատանքով, որ կատարվել է: Եվ սա ասում եմ ոչ թե նրա համար, որպեսզի դուք ձեր աշխատանքի տեմպը դանդաղեցնեք, այլ նրա համար, որպեսզի ուրիշների համար սա լինի որպես օրինակ: Ես, իրոք, շատ ուրախ կլինեմ, եթե մեր պետական կառավարման համակարգում ձեր արածի գոնե 80 տոկոսն արվեր՝ այս ամբողջ պրոցեսները ժամանակակից հիմքերի վրա դնելու առումով: Սա շատ կարևոր խնդիր է: Շատ: Սա մեր պետության ապագայի խնդիրն է, մեր տնտեսության ապագայի խնդիրն է: Սա մեր հեղինակության խնդիրն է»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը կարևորել է սկսված բարեփոխումները նույն տեմպով շարունակելու և համակարգը գրագետ, կազմակերպված ու իրենց գիտելիքները պետության զարգացման համար ներդնելու պատրաստ, օրինակելի պետական ծառայողներով համալրելու գործընթացը:

Նախագահը շեշտել է, որ եթե այսօր չի ցանկանում խոսել համակարգի խնդիրների, թերությունների մասին, ամենևին չի նշանակում, թե դրանք չկան: Սակայն, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, եթե տեսանելի է համակարգի ինքնամաքրվելը, եթե տեսանելի է, որ ցանկություն կա աշխատանքի որակը բարձրացնելու, և այդ աշխատանքում կա առաջընթաց, որը համապատասխանում է առաջադրված խնդիրներին, ուրեմն առաջին հերթին պետք է դա գնահատել: Նախանշված ծրագրերի իրականացման գործում Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ՊԵԿ աշխատակիցներին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12