Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՍՏՈՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
21/01/2013 11:24
Կիսվել

ՍՏՈՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերթական անգամ հանդիպել է ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների հետ։  

Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ հանդիպումների ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումներից հետո ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետները մանրամասն վերլուծություններով և կոնկրետ առաջարկներով պաշտոնական փաստաթուղթ են պատրաստել, որը նախարարի ստորագրությամբ ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարարին։ 

Փաստաթղթում որպես խնդրի լուծում առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ չդիտարկել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կենտրոնների ռենտգենաբանական բազկաթոռ(ներ)ը, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատատեղերը, մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված բազկաթոռ(ներ)ը, հանրապետության բժշկական ուսումնական հաստատությունների համար ուսումնական բազա հանդիսացող ստոմատոլոգիական կենտրոններում ուսումնական պրոցեսի համար առանձնացված ստոմատոլոգիական բազկաթոռները, ինչպես նաև առաջնակի զննման կաբինետի բազկաթոռը: Առանձին իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտացված ատամնատեխնիկական լաբորատորիաների մասով առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ դիտարկել հրամանագրված ատամնատեխնիկին:

Ստոմատոլոգները նախարար Դումանյանին իրենց գոհունակությունն են հայտնել բարձրացված հարցերին ընթացք տալու համար և պարտավորվել են այդ մասին տեղեկացնել բոլոր մասնագետներին։ 

ՀՀ առողջապահության նախարար ԴերենիկԴումանյանը մասնագետներին առաջարկել է նույն ակտիվությամբ համագործակցել նաև ստոմատոլոգիայի ոլորտում քաղաքականության, չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին, որպեսզի առավել օբյեկտիվ և աշխատող որոշումներ ընդունվեն։  

Նախարարը ստոմատոլոգների հետ քննարկել է նաև ոլորտում ծառայությունների որակի ապահովման, մասնագետների որակավորման բարձրացման համակարգի ներդրման, կադրերի պատրաստման կանոնակարգման և այլ հարցեր:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90