Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
21/01/2013 11:47
Կիսվել

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի նոր կառավարության անդամ, էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ:  

Դեսպանը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է ռումինահայ նախարարին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Ոսկանյանն իր այս կարեւոր դիրքում կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի առավել զարգացմանը եւ խորացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորություն է տրվել տնտեսության բնագավառում համագործակցության խորացմանը, քննարկվել են փոխգործակցության առկա ձեւաչափերը եւ ուրվագծվել հեռանկարները: Հաշվի առնելով, որ Ռումինիայի նոր կառավարության կազմում այսուհետեւ Ոսկանյանն է գլխավորելու հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2011թ. մարտին Բուխարեստում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի Արձանագրությամբ նախանշված գործողությունների եւ ծրագրերի իրագործման ընթացքին եւ քննարկվել ընթացիկ տարում Երեւանում նախատեսված 4-րդ նիստին առնչվող հարցերը:

Համագործակցության հնարավոր ուղղությունների առումով ուշադրության են արժանացել վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից 2011թ. սեպտեմբերին Բուխարեստ կատարած այցի ընթացքում արված առաջարկները, որոնք ընդգրկում են ՏՏ, քիմիական արդյունաբերության, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտները:

Երկու երկրների միջեւ գրանցված տնտեսական ակտիվությունը գնահատելով ոչ բավարար եւ առկա հնարավորություններից ցածր՝ զրուցակիցները նախանշել են փոխգործակցության խթանմանն ուղղված լրացուցիչ քայլերը, մասնավորապես, Միջկառավարական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների ակտիվացում, Զարգացման Հայկական գործակալության եւ Ռումինիայի առեւտրի եւ օտարերկրյա ներդրումների զարգացման կենտրոնի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրում, առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության խրախուսում, բիզնես ֆորումների անցկացում, ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին փոխադարձ մասնակցություն, հնարավոր փոխադարձ ներդրումների հայտնաբերում եւ խրախուսում: Այս առումով լրացուցիչ օղակ է համարվել նաեւ երկու երկրների միջեւ անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հնարավորությունները:

Կողմերը շոշափել են նաեւ միջազգային տնտեսական կառույցներում համագործակցության հարցեր:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75