Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ
21/01/2013 15:47
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ

Այսօր՝ հունվարի 21-ին, մեկնարկեց նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որին ընդառաջ ՀՀ նախագահի 8 թեկնածուները ներկայացրել են իրենց ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը:

Ինչպես և սպասվում էր՝ նախագահի թեկնածուներից ամենահարուստը գործող նախագահն է: Սերժ Սարգսյանն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ստեփանակերտում ունի շենք-շինություն: Որպես շարժական գույք գործող նախագահը հայտարարագրել է 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա: «Թանկարժեք գույք» հոդվածի տակ հայտարարագրվել են 18-20-րդ դարի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ եւ այլն), կտավների հավաքածու (Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Երվանդ Քոչար, Կոջոյան, Աղեղյան), ինչպես նաև 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավ:

Եկամուտների մասով՝ Սերժ Սարգսյանը 3 մլն 899 հազար ՀՀ դրամի աշխատավարձ և 2 մլն 596 հազար ՀՀ դրամի աշխատավարձին հավասարեցված վճար է ստացել ՀՀ Նախագահի աշխատակազմից: Բացի այդ, Սերժ Սարգսյանն «Արարատբանկ»-ում ունի ներդրված ավանդ, որի դիմաց որպես տոկոս ստացել է 10 մլն 925 հազար ՀՀ դրամ:  Հայտարարագրի ներկայացման պահին Սերժ Սարգսյանը ունեցել է 108 մլն 400 հազար ՀՀ դրամ:

Գույքի և եկամուտների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝  նա ունի 2 անշարժ գույք Երևանում, 1 ավտոմեքենա (Գազ 311000) և ոչ մի եկամուտ: Հայտարարագրի ներկայացման պահին Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է 402 հազար ՀՀ դրամ եւ 51 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի ներկայացրած հայտարարագրի՝  նա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Երևան քաղաքում ունի 1 առանձնատուն, 2 բնակարան և 1 ավտոտնակ: Նախագահի այս թեկնածուն ունի «Նիսսան X-trail» մակնիշի 2003 թվականի արտադրության ավտոմեքենա: Եկամուտների մասով՝ Հրանտ Բագրատյանն Ազգային ժողովից ստացել է 2 մլն 181 հազար ՀՀ դրամի աշխատավարձ, Ռուս-հայկական համալսարանից` շուրջ 1,1 մլն ՀՀ դրամի աշխատավարձ, Ուկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարանից`  91 հազար ուկրաինական հրիվնայի աշխատավարձ: Ֆրանսիական Pernod-Ricard ընկերությունից Հրանտ Բագրատյանը ստացել է 9400 եվրոյի շահաբաժին (Pernod-Ricard ընկերությունում Հրանտ Բագրատյանի բաժնեմասը կազմում է 0.0003%):  Եկամուտների մեջ նշվում է նաև եվս 7,3 մլն ՀՀ դրամի եկամուտ՝ որպես վարձակալական վճար: Հայտարարագրի ներկայացման պահին Հրանտ Բագրատյանն ունեցել է 65 հազար ԱՄՆ դոլար:

Թեկնածուներից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը միանձնյա սեփականության իրավունքով ունի կիսակառույց շինություն ու հողամաս Երևանում և Կոտայքի մարզում, ինչպես նաև շինություն և հողամաս՝ Գեղարքունիքի մարզում, եվս մեկ հողամաս՝ Կոտայքում: Պարույր Հայրիկյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 2003 թվականի արտադրության «Ջիփ» ավտոմեքենա: Եկամուտների մասով՝ Պարույր Հայրիկյանն ամերիկյան բանկերում ներդրված իր ավանդների դիմաց որպես տոկոսային եկամուտ ստացել է Citibank-ից՝  21 հազար ԱՄՆ դոլար, BOA-ից՝ 23 հազար ԱՄՆ դոլար, Barclays bank-ից՝  6 հազար ԱՄՆ դոլար: Պարույր Հայրիկյանը ստացել է նաև 360 հազար ՀՀ դրամի կեսնաթոշակ: Հայտարարագրի ներկայացման պահին Պարույր Հայրիկյանն ունեցել է 20 հազար ԱՄՆ դոլար և 120 հազար ՀՀ դրամ: Նշենք նաև, որ Պարույր Հայրիկյանն ունի նաև MGM ընկերության բաժնետոմս:

Նախագահի թեկնածու Արման Հարությունյանն ունի 2 շենք-շինություն Երևանում` մեկն ընդհանուր սեփականության, մյուսը` միանձնյա սեփականության իրավունքով, ինչպես նաև ավտոմեքենա (Գազ 3110-101): Որպես եկամուտ Արման Հարությունյանը հայտարարգրել է 4.1 մլն ՀՀ դրամի խնայողություն և 20 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն: Հայտարարագրի ներկայացման պահին Արման Հարությունյան ունեցել է 1,6 մլն ՀՀ դրամ և 500 ԱՄՆ դոլար:

«Ռադիո Հայ» ընկերության հիմնադիրների ժողովի նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ունի բնակարան Երևանում, բաժնային սեփականության իրավունքով (33%) սեփական տուն, հողամաս և վարելահող Կոտայքի մարզում, նաև բաժնային սեփականության իրավունքով (50%) մեկ այլ հողամաս` Կոտայքում: Նախագահի թեկնածուն ունի 2007 թվականի արտադրության «Տոյոտո-Պրադո» մակնիշի ավտոմեքենա: Անդրեաս Ղուկասյանը «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում ստացել է 9 մլն ՀՀ դրամի, իսկ «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ից` 4 մլն ՀՀ դրամի ձեռնարկատիրական գործունեության եկամուտ: Հայտարարագրի ներկայացման պահին Անդրեաս Ղուկասյանն ունեցել է 2.5 մլն ՀՀ դրամ: Նշենք նաև, որ Անդրեաս Ղուկասյանը «Ֆլամինգո-Արտ լողափ» ընկերությունում ունի 45% փայաբաժին:

Թեկնածուներից Արամ Մելիքյանը չունի ոչ անշարժ և ոչ էլ շարժական գույք: Հայտարարագրի եկամուտների մասը նույնպես դատարկ է: Հայտարարագրի ներկայացման պահին Արամ Մելիքյանն ունեցել է 440 հազար ՀՀ դրամ:

Թեկնածուներից էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը հայտարարագրել է 4 հողամաս և 1 անասնագոմ Կոտայքի մարզում, 1 բնակարան և բնակելի տուն Երեւանում: Վարդան Սեդրակյանն ունի 2011 թվականի արտադրության «Միցուբիշի Outlander 3.0» մակնիշի ավտոմեքենա: Թեկնածուն ոչ մի եկամուտ չունի, սակայն հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 9 մլն 900 հազար ՀՀ դրամ:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21