ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՆՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲԱՇԽՎԱԾ
Չինաստանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է, որ երկրի բնակչության եկամուտների միջև առկա է մեծ տարբերություն, ճեղքվածք: Ըստ վիճակագրության` 2013 թվականի մեկնարկին Չինաստանում միլիոնատերերի թիվը հասել է 2,7 մլն-ի: Միևնույն ժամանակ, երկրում արագ տեմպերով աճում է նաև աղքատ բնակչության թիվը:
Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 7,8%-ով և կազմել 51,93 տրիլիոն յուան (մոտ 8,28 տիլիոն ԱՄՆ դոլար):