
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՐԱՆՇԸ
Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF) պատրաստակամություն է հայտնել արտաքին ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում Պորտուգալիային տրամադրել հերթական վարկային տրանշը՝ 0,8 մլրդ եվրո ծավալով: Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի մոտ ապագայում: Վարկային տրանշի տրանադրումը նախատեսվում է փետրվարին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մայիսին Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրամիությունը Պորտուգալիայի ֆինանսական խնդիրների լուծման համար հաստատել էին 78 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնության փաթեթը, որը դիմաց երկիրը պետք է «ապահովի» պետական բյուջեի պակասուրդի կրճատում: