Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2585.50-3.18 COPPER - 9700.00-1.32
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 32355.00-6.16
LME:  LEAD - 2145.50-1.13 ZINC - 2776.00-1.98
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ԻՏԱԼԻԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
22/01/2013 15:46
Կիսվել

ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ԻՏԱԼԻԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայատանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին:

Պիզայի համալսարանական կլինիկայի փորձառու սրտային վիրաբույժներից, անեսթեզիոլոգներից և այլ մասնագետներից կազմված այս թիմի անդամներն այցելել են Հայաստանում գործող սրտաբանական մի շարք կլինիկաներ։  

Իտալացի գործընկերները նախարարին առաջարկել են առաջիկայում համատեղ քննարկել և որոշել, թե հատկապես ինչպիսի աջակցություն է նախընտրելի Հայաստանը սրտաբանության բնագավառում։ Նրանք պատրաստակամություն են հայտնել բարձր մասնագիտացում պահանջող այս ոլորտում ինչպես մասնագետների վերապատրաստումներ կազմակերպելու, համատեղ վիրահատություններ կատարելու, այնպես էլ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու։  

Դեսպան Սկապինին, կարևորելով առողջապահության ոլորտում երկու երկրի միջև համագործակցության ընդլայնումը, նշել է, որ մինչև գարուն առավել կհստակեցվեն համագործակցության եզրերը:

Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել իտալացի բժիշկների մարդասիրական այցի համար։ Նա ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում ինչպես համակարգում, այնպես էլ սրտաբանության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիայի մեր հայրենակիցների ջանքերով հանրապետության հարավային սահմանում՝ Գորիսում, կբացվի սրտաբանական ժամանակակից նոր կենտրոն, որտեղ ծառայություններ, այդ թվում ինվազիվ վիրահատություններ կմատուցվեն ինչպես Սյունիքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Նախարարը նշել է, որ եկող տարվանից կավելացվի այն խմբերի ցանկը, որում ընդգրկվածների սրտի վիրահատության ծախսերը կհոգա պետությունը։  

Դերենիկ Դումանյանը շեշտել է, որ Իտալիան առողջապահության ոլորտում Հայաստանին սկսել է աջակցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։  

Նշենք, որ Իտալիայի առողջապահության նախարարի հրավերով գարնանը սպասվում է Դերենիկ Դումանյանի այցն Իտալիա։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60