Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ». ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 73%-Ը
23/01/2013 11:30
Կիսվել

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ». ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 73%-Ը

«Երևան Ջուր» ՓԲ ընկերությունն ամփոփել է 2012թ. գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների՝ 2012 թվականի վերջին Երևանում ջրամատակարարման շարունակականությունը կազմել է միջինը 94,5%՝ 2011թ. 92,8%-ի դիմաց: Նշենք, որ 2010թ. ցուցանիշը կազմել էր 87,8%:  

Դեկտեմբերին մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների 73,3%-ը: Ընդ որում՝ եթե 2010թ. դեկտեմբերին 12-17 ժամ ջուր է ստացել բաժանորդների 8,9%-ը, ապա 2011թ. այդ ցուցանիշը կազմել էր 3,7%, իսկ 2012թ. դեկտեմբերին՝ ընդամենը 3,3%:  

Հատկանշական է նաև, որ եթե 2011 թվականին «Երևան Ջուր» ՓԲԸ աղբյուրներից վերցրել է 319,5 մլն խորանարդ մետր ջուր (2010թ.-ին՝ 346,2 մլն. խ.մ.), ապա 2012թ. այդ ցուցանիշը նվազել է 12.2 մլն խորանարդ մետրով և կազմել 307,3 խոր.մետր: Այսինքն՝ 12,2 մլն խ.մ. ջուր տնտեսելու պայմաններում  ջրամատակարարումը մայրաքաղաքում դարձել է ավելի կայուն՝ շնորհիվ բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման, տեխնիկական կորուստների նվազեցման և ապօրինությունների դեմ պայքարի:

Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա լեռնային աղբյուրներից ստացվող քաղցրահամ ջրի չափաբաժնի ավելացումը ընդհանուր ծավալի մեջ դրականորեն է ազդել սպառողներին մատակարարվող ջրի որակի վրա: Ընկերության ջրի լաբորատորիան իրականացնում է ինչպես աղբյուրներից, այնպես էր օրվա կարգավորման ջրամբարներից ու Երևանի տարբեր վայրերից վերցվող փորձանմուշների ամսական մոտ 1,5 հազար ստուգումներ, որոնց արդյունքները վկայում են՝ մայրաքաղաքի սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12