Ամերիկայում 10 ամենաշատ գողացված մեքենաները
Համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում նկատվել է տրանսպորտային միջոցների գողությունների կտրուկ աճ։ 2023 թվականին ավելի քան մեկ միլիոն ավտոմեքենա է գողացվել:
Այս աղյուսակում թվարկել ենք անցյալ տարի ԱՄՆ-ում ամենաշատ գողացված մեքենաները՝ ըստ Ազգային ապահովագրական հանցագործությունների բյուրոյի:
- Hyundai Elantra՝ 48 հազար անգամ
- Hyundai Sonata՝ 43 հազար անգամ
- Kia Optima՝ 30 հազար անգամ
- Chevrolet Silverado՝ 24 հազար անգամ
- Kia Soul՝ 21 հազար անգամ
- Honda Accord՝21 հազար անգամ
- Honda Civic՝ 20 հազար անգամ
- Kia Forte 16 հազար անգամ
- Ford F-150՝ 16 հազար անգամ
- Kia Sportage՝ 16 հազար անգամ
Ցուցակը գլխավորում են Kia-ն և Hyundai-ն
2023 թվականին Hyundai Elantra-ն, Hyundai Sonata-ն և Kia Optima-ն գլխավորել են ԱՄՆ-ի ամենաշատ գողացված մեքենաների ցուցակը՝ կոտրելով տասնամյակներ շարունակվող միտումը, երբ պիկապները գլխավորում էին ցուցակը:
Փոփոխության գործոնները ներառում են անվտանգության խոցելիությունը ասիական մոդելներում և սոցիալական մեդիայի միտումները, որոնք ցուցադրում էին, թե ինչպես կարելի է գողանալ այդ մեքենաները:
Բացի Hyundai-ի և Kia-ի մոդելներից, ցուցակը ներառում է պիկապներ և այլ միջին չափի մեքենաներ, ինչպիսիք են Chevrolet Silverado 1500-ը, Honda Accord-ը, Honda Civic-ը և Ford F-150-ը:
2023 թվականին Կալիֆոռնիայում գրանցվել է տրանսպորտային միջոցների գողությունների ամենաբարձր թիվը ողջ երկրում՝ 208,668 մեքենա: Կոլումբիայի շրջանն ուներ գողության ամենաբարձր ցուցանիշն ամբողջ երկրում՝ 1149,71 գողություն 100,000 մարդու հաշվով, ինչը երեք անգամ գերազանցում է ազգային գողության մակարդակը:
Ըստ Ազգային ապահովագրական հանցագործությունների բյուրոյի գողացված մարդատար ավտոմեքենաների ավելի քան 85%-ը հետագայում վերադարձվել է, իսկ 34%-ը՝ մեկ օրվա ընթացքում։