2013Թ.-ԻՆ ՊՂՆՁԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ
2013 թվականին, վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ, համաշխարհային շուկայում պղնձի առաջարկը կգերազանցի պահանջարկը: Նման կանխատեսում է ներկայացրել պղնձի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ճապոնական Pan Pacific Copper Co. ընկերությունը:
Կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով համաշխարհային շուկայում պղնձի ավելցուկը կկազմի 199 հազար տոննա: Նշենք, որ 2011 և 2012 թվականներին համաշխարհային շուկայում գրանցվել էր պղնձի պակասուրդ՝ համապատասխանաբար 132 և 95 հազար տոննա:
Սպասվում է նաև, որ 2013 թվականին պղնձի մեկ տոննայի գինը կկազմի 7700-8800 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2012 թվականին համաշխարհային շուկայում գրանցվել է պղնձի գնի 3% անկում: