STARBUCKS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 13% ԱՃ
Ամերիկյան Starbucks Corp. սրճարանային ցանցն ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 13,1%-ով և կազմել 432,2 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթն աճել է 10,6%-ով և կազմել 3 մլրդ 799 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվետու տարում Starbucks-ը վաճառքի ծավալների զգալի՝ շուրջ 11% աճ գրանցել է ասիական տարածաշրջանում և Չինաստանում: ԱՄՆ-ում Starbucks-ի վաճառքի ծավալներն աճել են 7%-ով:
Ներկայում Starbucks-ն իր գործունեությունը ծավալում է աշխարհի 50 երկրում:
Առաջին Starbucks սրճարանը բացվել է 1971 թվականին: