2012Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՃԵԼ Է 5%-ՈՎ
2012 թվականին, 2011 թվականի համեմատ, հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով: Համեմատաբար ցածր տարեկան գնաճի (2.6%) պայմաններում իրական աշխատավարձի աճ ևս գրանցվել է:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականին Հայասատանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 121,4 հազար ՀՀ դրամ:
Հաշվետու տարում անվանական աշխատավարձի աճ գրանցվել է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում: Այսպես, մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.5%-ով և կազմել 149.1 հազար ՀՀ դրամ, իսկ պետական հատվածում աշխատավարձի ցուցանիշի աճը կազմել է 4.2% (97.4 հազար ՀՀ դրամ):