BRITISH AIRWAYS-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՑ
Բրիտանական British Airways ավիաընկերությունը հեռանում է Վրաստանից: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ Թբիլիսի-Լոնդոն ուղղությամբ վերջին չվերթը կիրականացվի մարտի 29-ին, իսկ մարտի 30-ին ընկերությունը պաշտոնապես կդադարեցնի իր գործունեությունը Վրաստանի շուկայում:
Իր որոշումը British Airways-ը պայմանավորել է Թբիլիսի-Լոնդոն և Լոնդոն-Թբիլիսի չվերթների ոչ բավարար եկամտաբերությամբ:
Նշենք, որ ֆինանսական դժվարությունների պատճառով Վրաստանի շուկայից հեռանալու մտադրության մասին հայտարարել էր նաև ուկրաինական «Աերոսվիտ» ավիաընկերությունը:
Միևնույն ժամանակ, իտալական «ԱլԻտալիա» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Վրաստանում: