FORD-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 72% ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան առաջատար ավտոարտադրող Ford Motor ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 72%-ով և կազմել 5,67 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթը կրճատվել է 1,5%-ով և կազմել 134,3 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ համաշխարհային տնտեսության ընդհանուր խնդիրներով և ֆինանսական դժվարություններով պայմանավորված՝ նախորդ մեկ տարվա ընթացքում Ford-ը Եվրոպայում տեղակայված իր գործարաններում իրականացրել է արտադրական հզորությունների կրճատում:
Ford Motor ընկերությունը հիմնադրվել է 1903 թվականին: