Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԿԱՅԱՑԵԼ Է ԱԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
30/01/2013 17:13
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԱԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է օրենքի 2006-2007 թվականներին մասնավորեցման ներկայացված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից հանել «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն եւ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է հանել «ձայնային ծառայությունների մատուցում» եւ «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» պարզ լիցենզիաների տեսակները, իսկ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի բարդ լիցենզիայի տրման ընթացակարգը էապես պարզեցնել՝ միաժամանակ ամրագրելով, որ այդ լիցենզիան նույնպես կհանվի 2014 թվականին:  

Ներկայացվել է նաև  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապեության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագծերի այս փաթեթով սահմանվում է, որ ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով՝ հիդրոէլեկտրակայանների կառուցման ժամանակահատվածի համար, որը համարվում է երկարաձգված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել, քան 20 տարին:

Առաջարկվում է նաեւ արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչել՝ սահմանելով, որ էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիայով անձին տրվում է նաեւ էլեկտրական կամ ջերմային կայանների կառուցման իրավասություն:

Առաջարկվում է հանել Էլեկտրական կամ ջերմային էներգիայի եւ բնական գազի բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման գործունեության լիցենզիաները, ինչպես նաեւ սահմանվում է, որ կարգավորման ենթակա չեն բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ:

Հանձնաժողովը քննարկված բոլոր նախագծերի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Դրական եզրակացություն է ստացել նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90