
SAMSUNG VS APPLE. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Փոխհատուցման գումարը, որը հարավկորեական Samsung ընկերությունը պետք է վճարի Apple-ին՝ մտավոր սեփականության իրավունքների խախտման համար, մնացել է անփոփոխ՝ 1,05 մլրդ ԱՄՆ դոլար: Դատարանը Samsung-ի գործողությունները որակել է որպես «անկանխամտածված» և մերժել ամերիկյան ընկերության փաստաբանների հայցը՝ փոխհատուցման գումարի չափը մեծացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսի 26-ին դատարանը Samsung-ի և Apple-ի միջև ծագած պատենտային վեճը լուծել էր օգուտ Apple-ի՝ Samsung-ի պարտադրելով իր մրցակցին վճարել 1,05 մլրդ ԱՄՆ դոլարի փոխհատուցում: