Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-ապրիլին
11/06/2024 15:58
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-ապրիլին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 7.73 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 111.72%-ով կամ 4.08 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 445.52%-ով կամ 4.49 մլրդ դոլարով և կազմել 5.501 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 71.14%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 272.62 մլն դոլար, -0.17% կամ -462.7 հազար դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.53%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 220.44 մլն դոլար, –33.24% կամ –109.76 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 2.85%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 170.59 մլն դոլար, -8.31% կամ -15.46 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 2.21%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 159.18 մլն դոլար, -15.66% կամ -29.54 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.06%-ը։

ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 135.16 մլն դոլար, 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ չի փոխվել։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 1.75%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 134.75 մլն դոլար, -33.91% կամ -69.15 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 1.74%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 97.97 մլն դոլար, -0.01% կամ -7.4 հազար  դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.27%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 65.33 մլն դոլար, +10.54% կամ 6.23 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 0.84%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 39.33 մլն դոլար, -16.02% կամ -7.5 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0.51%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում մազմում է 12.10%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 412.29%-ով և կազմել 5.57 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 427.02%-ով և կազմել 5.53 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 15.61%-ով և կազմել 614.41 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-մարտին Հայաստան է ներմուծվել 5.458 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +5.6 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 445.0 մլն դոլար՝ -12.1%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 167.96 մլն դոլար՝ -9.0%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 126.50 մլն դոլար է՝ -42.9%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 127.13 մլն դոլար՝ -36.2%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 106.53 մլն դոլար՝ +1.2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 39.85 մլն դոլար՝ -16.3%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 34.65 մլն դոլար՝ -24.2%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 34.50 մլն դոլար՝ +1.0%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 31.12 մլն դոլար՝ -78.4%։

 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69