Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-ապրիլին կազմել է 13.7 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
13/06/2024 17:09
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-ապրիլին կազմել է 13.7 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 13.7 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 7.9 մլրդ դոլարով կամ 135.76%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 6.3 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 207.26%-ով կամ 4.25 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 2.852 մլրդ դոլար, աճ՝ 633.47%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1.034 մլն դոլար, աճ՝ 61.14%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 202.7 մլն դոլար, անկում՝ 7.91%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 147.9 մլն դոլար, անկում ՝ 35.83%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 143.9 մլն դոլար, անկում՝ 39.04%։ Յոթերորդը Իտալիան է՝ 126.9 մլն դոլար, աճ՝ 3.01%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 80.1 մլն դոլար, անկում ՝ 6.48%։ Իններորդը Բելգիան է՝ 58.2 մլն դոլար, աճ՝ 44.35%։ Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 55.4 մլն դոլար, անկում՝ 24.34%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 194.74%-ով և կազմել 6.44 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 6.38 մլրդ դոլար, աճ՝ 199.06%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 24.28%-ով և կազմել 695.5 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 166.83%-ով և կազմել 2.04 մլրդ դոլար։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92