ԱՄՆ-Ն ԽՈՒՍԱՓԵՑ ԴԵՖՈԼՏԻՑ
ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել պետական փոխառությունների վերին սահմանը բարձրացնելու օրինագծին, որը թույլ կտա երկրի կառավարությանը մինչև ընթացիկ տարվա մայիս ամիսը նոր պարտքեր «կուտակել»:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ օրինագիծը հաստատել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը:
Սպասվում է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ պետական պարտքը կհատի մինչ այս սահմանված՝ 16,4 տրիլիոն ԱՄՆ դոլարի վերին սահմաանգիծը: Օրինագծի ընդունմամբ ԱՄՆ-ն, փաստորեն, խուսափում է դեֆոլտից:
Նշենք, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև տարաձայնությունները շարունակվում էին արդեն երկար ժամանակ: