ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
2013 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 14%-ով: Հաշվետու այս մեկ ամսում ամերիկյան ավտոշուկայում իրացվել է 15,3 մլն ավտոմեքենա:
Հատկանշական է որ ամերիկյան շուկայում իր վաճառքի ծավալներով առաջատարը Ford-ն է: Հաշվետու ժամանակահատվածում Ford-ի վաճառքի ծավալներն աճել են 22%-ով և կազմել 166,5 հազար ավտոմեքենա: GM և Chrysler ավտոարտադրողները գրանցել են վաճառքի ծավալների 16% աճ՝ վաճառելով, համապատասխանաբար, 195 հազար և 118 հազար ավտոմեքենա: