ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ «ԱՄՈԹԱՆՔ Է ՏՎԵԼ» ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) «ամոթանք է տվել» Արգենտինային` տնտեսական աճի և գնաճի ցուցանիշների հաշվարկման գործընթացի բարելավման ուղղությամբ ոչ բավարար առաջընթաց ապահովելու և «կեղծված» վիճակագրական տվյալների ուղղման նպատակով ԱՄՀ-ի կողմից սահմանված պահանջները չկատարելու համար:
Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը ժամանակ է տվել Արգենտինային` ուղղել իրավիճակը: Հակառակ պարագայում Արգենտինայի նկատամամբ կկիրառվեն պատժամիջոցներ, մասնավորապես, երկիրը կարող է զրկվել ԱՄՀ-ից վարկ ստանալու իրավունքից:
Նշենք, որ Արգենտինայի պաշտոնական աղբյուրների գնահատմամբ՝ երկրում տարեկան գնաճը կազմում է 10%, մինչդեռ ԱՄՀ փորձագետների գնահատմամբ՝ ցուցանիշը կազմում է 25%: