Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել նավթի պաշարները վառելիքի գները զսպելու համար
17/06/2024 17:47
Կիսվել

ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել նավթի պաշարները վառելիքի գները զսպելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է ռազմավարական պաշարներից ավելի շատ նավթ բաց թողնել շուկա՝ կանխելու վառելիքի գների աճը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով էներգետիկայի և ներդրումների հարցերով ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնին:

Նա ասել է, որ վառելիքի գները «դեռ շատ բարձր են շատ ամերիկացիների համար» և պետք է «մի փոքր իջնեն»:

«Մենք կանենք ամեն ինչ շուկայում բավարար մատակարարում և ամերիկյան սպառողների համար վառելիքի գները հնարավորինս ցածր մակարդակ աապահովելու համար, – ասել է ամերիկացի պաշտոնյան և նշել, որ 2025 թվականին ամերիկյան վարչակազմը կշարունակի նավթ գնել այնքան ժամանակ, քանի դեռ ռազմավարական պաշարը կրկին չի հասել այն ծավալներին, որոնք անհրաժեշտ են էներգետիկ անվտանգության ապահովման համար:

Նախագահ Ջորջ Բուշի էներգետիկայի նախկին խորհրդական և Rapidan Energy խորհրդատվական ընկերության ղեկավար Բոբ ՄաքՆալիի խոսքով՝ «ցանկացած նախագահ, որը կբախվի դժվարին վերընտրության, հատկապես փխրուն տնտեսության պայմաններում, անհանգստացած կլինի բենզինի թանկացման վտանգով»:

Հաջորդ ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 5-ին: 81-ամյա դեմոկրատ Ջո Բայդենը և 77-ամյա հանրապետական ​​Դոնալդ Թրամփն արդեն երաշխավորել են իրենց պաշտոնական առաջադրումը՝ որպես պաշտոնական Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ երկու առաջատար կուսակցություններից: Նրանց թեկնածությունները պետք է պաշտոնապես հաստատվեն հանրապետականների և դեմոկրատների ազգային կուսակցական համագումարներում՝ համապատասխանաբար հուլիսին և օգոստոսին:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33