ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 11%-ՈՎ
Տարվա առաջին ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում բենզինը թանկացել է 11.4%-ով, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 6.7%-ով: Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ պաշտոնական վիճակագրության` ամսական կտրվածքով` հունվարին, դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 0.1%-ով, իսկ դիզելային վառելիքինը մնացել է անփոփոխ:
Նշենք նաև, որ 2010 թվականին արձանագրված գների համեմատ` այս տարվա հունվարին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 31.1% և 36.8%-ով: