ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ APPLE-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ SAMSUNG-ԻՑ
2012 թվականի չորրորդ եռամսյակում բջջային հեռախոսների ամերիկյան շուկայում Apple ընկերությունն առաջ է անցել իր հիմնական մրցակցից` Samsung-ից: Այս մասին հաղորդում է Strategy Analytics-ը:
Նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Apple-ն ամերիկյան շուկայում վաճառել է 17,7 մլն բջջային հեռախոս: Արդյունքում, ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է 34%:
Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում հարավկորեական Samsung ընկերությունը ԱՄՆ-ում վաճառել է 16,8 մլն բջջային հեռախոս, որի արդյունքում շուկայական մասնաբաժինը կազմել է 32%: